Լրահոս
Օրվա լրահոսը

Լայն հագուստը՝ ընկճախտի պատճառ

Ապրիլ 10,2012 14:06

Անգլիացի հետազոտողները հայտնում են, որ մարդու մարմնի չափսերին չհամապատասխանող, մեծ հագուստը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ: Մասնագետների անցկացրած հարցումներից պարզվել է, որ յուրաքանչյուր երրորդ անհատ իրեն շատ վատ է զգում այն դեպքում, երբ հատկապես ջինսը, պիջակը եւ ամենօրյա հագուստն իրենց չափսերից մեկ կամ մի քանի անգամ մեծ են լինում: Բացի այդ, մասնագետները նշում են, որ հագուստի չափսերից բացի, տրամադրության վրա ազդում է գույնը:

Նշվում է, որ, օրինակ, երջանիկ մարդը հիմնականում ընտրում է վառ գույների հագուստ, գեղեցիկ, թանկարժեք զարդեր: Իսկ նա, ով տառապում է ընկճախտով՝ իր համար միեւնույն է, թե ինչ է հագել, ինչ գույների մեջ է. ավելի հաճախ տխուր եւ անտրամադիր մարդը ձգտում է «թաքնվել» մուգ գույների մեջ, կարծելով, որ այդ կերպ իրեն չեն նկատի:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30