Իսկ «Արարատը», կարծես, հին երգն է երգում
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան երրորդ տուրի հանդիպումները:
Խաղադաշտերը պատրաստ չլինելու պատճառով ՀՖՖ-ի որոշմամբ 1-ին տուրի հանդիպումները հետաձգվել էին, ուստի թիմերը պայքարի մեջ ներգրավվեցին երկրորդ տուրից:
Մրցաշրջան-2013-ում հաջող են մեկնարկել հանրապետության բազմակի գավաթակիր «Միկան» եւ Հայաստանի բազմակի չեմպիոն «Շիրակը», որոնք անցկացրած երկու հանդիպումներում էլ պարտության են մատնել մրցակիցներին ու ստանձնել են արդեն կազմված մրցաշարային աղյուսակի առաջատարների պարտականությունները:
Կարդացեք նաև
Առաջնությունը դեռ նոր է մեկնարկել, ու մարաթոնյան մրցավազքի ընթացքում թիմերի դասավորությունը, համոզված ենք, դեռ բազում անգամներ կփոխվի: Սակայն որքան էլ չենք ցանկանում, բայց հարկադրված ենք մտածել, որ «Արարատը» այս տարի էլ հին երգն է երգելու: Տա Աստված, որ մեր դատողությունները սխալ դուրս գան: Բայց մեկնարկային երկու հանդիպումներում կրած պարտությունները, որոնք մրցաշրջանի նախապատրաստությանն ակումբի ղեկավարության անլուրջ վերաբերմունքի արդեն իսկ առաջին դրսեւորումներն են, նորից մտահոգվելու տեղիք են տալիս: Անցկացրած երկու խաղերում էլ պարզորոշ զգացվում է, որ թիմը համալրած ֆուտբոլիստները բարձր տեղերի համար պայքարելու ներուժ ունեն: Սակայն դա նրանց էլի չի հաջողվի… ակումբի սեփականատիրոջ մեղքով: Բայց եկեք ժամանակից առաջ չանցնենք եւ սպասենք:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են միայն հաղթանակներ տարած «Միկան» եւ «Շիրակը», իսկ մյուս թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1. Միկա 2 2 0 0 5-1 6
2. Շիրակ 2 2 0 0 4-2 6
3. Գանձասար 2 1 1 0 2-0 4
4. Իմպուլս 2 1 0 1 4-3 3
5. Ուլիս 2 0 1 1 0-1 1
6. Փյունիկ 2 0 0 1 2-4 1
7. Բանանց 2 0 1 1 1-4 1
8. Արարատ 2 0 0 2 1-5 0
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ