Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խտրականության դրսեւորո՞ւմ

Ապրիլ 10,2012 13:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պետական դավաճանության համար Կարեն Մեհրաբյանին, Ռոման Մաթեւոսյանին դատապարտեց, համապատասխանաբար, 14 եւ 10 տարվա ազատազրկման, իսկ օժանդակելու համար Աշոտ Չտրկյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման:

Ինչպես տեղեկացրել ենք, մեղադրող Արամ Ամիրզադյանը պաշտպանում էր այն մեղադրանքը, ըստ որի՝ Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը Թուրքիայում ընկել էին Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես, նրանց հանձնարարվել էր տեղեկություններ հայթայթել ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Այս գործով ամբաստանյալ Կարեն Պետրոսյանը եւ Արթուր  Ավետիքյանը կալանավորվեցին դատարանի դահլիճից: Ավետիքյանի մյուս եղբոր՝ Դավիթ  Ավետիքյանի նկատմամբ պատիժ  սահմանվեց 500 000 դրամի չափով տուգանքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս երեխա ունի:

Դատական նիստերը մինչ այդ, բացի «Առավոտից» եւ եւս երկու տպագիր թերթերից, որեւէ հեռուստաընկերություն չէր լուսաբանել:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ արգելվել էր լուսանկարել, սակայն նախորդ ուրբաթ օրն այն թույլատրվեց հանկարծահայտ հեռուստաընկերություններին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30