Ապրիլի սկզբին «Առավոտը» պլանավորում էր հարցազրույց վերցնել Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանից: Առիթները երկուսն էին. նախ՝ լրանում է նրա պաշտոնավարման 15 տարին: Երկրորդ՝ վերջերս լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ համալսարանի համատեղ ժողովածուն՝ Higher Linguistic Edication from the Perspective of Reforms, որի հիմքում էին Լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջազգային համաժողովի նյութերը, ու որն արդեն արժանացել էր մասնագետների բարձր գնահատականների: Սակայն անցած շաբաթ առաջացավ հարցազրույցի ավելի հրատապ առիթ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ այն բանի համար, որ ռեկտորը առանց նախարարության թույլտվության բացակայել է Հայաստանից: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ հրամանը՝ պարոն Զոլյանն ասաց. «Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով դա կարող է վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»:
ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ պատասխանի շարունակությունը՝
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև