Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի եկել հեքիաթներ ասելու, ձայներ տանելու»

Ապրիլ 10,2012 13:16

Կոտայքի մարզում մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը այսօր եւ վաղը կշարունակվի հենց Կոտայքի մարզում: Վաղը ԲՀԿ առաջնորդը հանդիպումներ կունենա Չարենցավանում եւ մարզկենտրոն Հրազդանում, իսկ այսօր Գագիկ Ծառուկյանը  ԲՀԿ-ի ծրագրերը կներկայացնի Եղվարդում, Նոր Հաճնում եւ Բյուրեղավանում:

«Մենք չենք եկել հեքիաթ ասելու եւ ձայն տանելու»,- եղվարդցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա հավաստիացրեց, որ ԲՀԿ-ի խոսքը ինչպես եղել է գործ, այնպես էլ մնալու է գործ: Ու եթե մինչեւ այսօր կուսակցությունը կարողացել է  շահել ժողովրդի հարգանքը ու պահպանել այն, սրանից հետո առավել եւս բարձր են գնահատելու  ժողովրդի վստահությունը: «Շատ կգան ծրագրեր, հեքիաթներ կներկայացնեն, բայց մեր խոստումները մենք կատարելու ենք»,- ասաց Ծառուկյանը՝ վկայակոչելով այն, որ ԲՀԿ նախընտրական ծրագրում տեղ գտած գյուղատնտեսական ավտոտրանսպորտային պարկի վերաբերյալ դրույթը  արդեն իսկ իրականություն է եւ Հայ-բելառուսական կենտրոնում են գտնվում 150 գյուղատնտեսական տրակտորներ, որոնք գյուղացիները կարող են ձեռք բերել 7 տարի մարման ժամկետով:

Ծառուկյանը նաեւ հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընտրությունների չի մասնակցում ժողովրդից ինչ-որ բան տանելու ակնկալիքով, հակառակը՝ նկատեց, որ «Ծառուկյանը իր ունեցվածքից միշտ էլ փայաբաժին է հանել»:

Գագիկ Ծառուկյանը նաեւ խոսեց փոքր ու միջին բիզնեսի զարգացման  անհրաժեշտության մասին, այդ ոլորտին պետական սուբսիդավորման եւ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտության մասին, նկատելով, որ մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է ու իր աշխատանքում պետության աջակցությունն է պետք: Գ. Ծառուկյանը եզրափակեց. «Ով ասում է աշխատատեղ եմ ստեղծելու՝ սուտ է ասում»: Ծառուկյանը նաեւ քննադատեց տնտեսական ճգնաժամի պայմաններում ոռոգման ջրի սակագնի անհիմն բարձրացումը ու հավաքվածներին կոչ արեց «հոգու խորքում նայեք մարդու խոսքին ու գործին, նոր որոշում կայացրեք: Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ոչ ոքի չմեղադրեք. դուք եք ձեր ապագայի  ընտրողը, եթե ձեր վեջը չի՝ էլի մեղավորը դուք եք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30