Լրահոս
Օրվա լրահոսը

13 հազար դրամով չեն կարող գոյատեւել, էլ ուր մնաց՝ առողջ լինեն

Ապրիլ 10,2012 12:59

Ձու, թթվասեր, կաթ, կաթնաշոռ, միրգ, բանջարեղեն, միս, ձուկ. սրանք այն կերակրատեսակներն են, որոնք առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ պարտադիր պետք է լինեն մարդու հիմնական սննդակարգում, որպեսզի մարդն առողջ լինի: : Սակայն մեր երկրում նվազագույն՝ 13.000 դրամ կենսաթոշակ ստացող մարդը , որին օրական բաժին է ընկնում 450 դրամից էլ պակաս գումար, այս կերկրացանկից չի կարող օգտվել, գոյատեւել, էլ ուր մնաց՝ առողջ լինել:

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ առողջապահության եւ սոցիալական ոլորտի պատասխանատուները, ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները Առողջապահության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել՝ կոչ անելու առողջ ապրել: Նրանք մեկառմեկ թվարկեցին, թե ինչ է անհրաժեշտ առողջ ապրելու համար: Սակայն ներկաներից որեւէ մեկը չպարզաբանեց, թե այդքան ցածր թոշակով մարդն ինչպե՞ս կարող է առողջ լինել:

ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսը հետեւյալն է՝ «Առողջությունը երկարակեցության գրավականն է»:

Ինչ վերաբերում է ազգի ծերացմանը, ապա Հայաստանն այդ առումով ԱՊՀ եւ արեւելյան մի շարք երկրներից մի բան էլ առաջ է: Նշյալ երկրներում, ինչպես մասնագետներն են փաստում, բնակչությունը ծերանում է, ծնունդները նվազում են, սակայն երկարակեցության առումով Հայաստանը վատ արդյունքներ է ապահովում: Օրինակ, եվրոպական երկրներում կյանքի միջին տեւողությունը 80 տարի է, Հայաստանում՝ 70,6:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Գեւորգյանի խոսքերով՝ այսօր հանրապետությունում ապրում է 490 հազար թոշակառու, որից 370 հազարը՝ 65 տարեկանից մի փոքր բարձր է, նրանց 20%-ն է առողջ: Ըստ տիկին Գեւորգյանի, նրանց 80 %-ը մշտական առողջապահական ծառայություններից օգտվելու կարիք ունի: 1240 տարեց եւ հաշմանդամ մարդ միայնակ է եւ շուրջօրյա խնամքի կարիք ունի: Նրանց համար հանրապետությունում ներկայումս գործում է 8 ինտերնատ, 27 ցերեկային կենտրոն: Ներկայումս մեր տարեցների առողջությանը սպառնացող ամենամեծ վտանգը ոչ վարակիչ հիվանդություններն են: Սրտի հիվանդություններն ու ուղեղի կաթվածը նրանց մահվան հիմնական պատճառներն են:

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Կարինե Կույումջյանի տվյալներով, մեր երկրում աճել է մեռելածնությունն ու նորածնային մահացությունը: Վիճակագրի համոզմամբ, ոչ թե դեպքերն են ավելացել, այլ գրանցման գործառույթն է ակտիվացել: Տիկին Կույումջյանի խոսքերով, սեռերի անհավասարության խնդիրը դեռեւս մտահոգիչ է՝ 100 ծնվող աղջկան բաժին է ընկնում 115 տղա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30