Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամների խնդիրները շահարկելը ցինիզմ է

Ապրիլ 10,2012 12:42

«Հայաստանի ընտրական տեղամասերի մոտ 85 տոկոսը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններից առաջ ահազանգում է «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը:

– Դուք ծանո՞թ եք քաղաքական ուժերի ծրագրերին, նրանք անդրադարձե՞լ են հաշմանդամների խնդիրներրին:

-Որեւէ քաղաքական ուժ մեզ կոնկրետ չի անդրադարձել մեր խնդիրներին: Որեւէ մեկի ծրագրում չկա հաշմանդամների համար նախատեսված 21-րդ դարի չափանիշները: Ես դիտարկեցի հեռուստատեսությամբ քարոզարշավի առաջին օրը, եւ նրանց միայն Կոմունիստական կուսակցությունն էր իր տեսահոլովակում մի քանի կադրեր դրել, որտեղ սայլակի մեջ գտնվող հաշմանդամներ՝ մուրացկանություն անելիս, ողորմություն խնդրելիս: Դա ինձ վրդովեցրեց, խորհրդային տարիներին էլ կային հաշմանդամներ, որոնք ծանր պայմաններում էին: Այսօր կան հաշմանդամներ, որոնք սայլակներով տեղաշարժվում են, մտնում են քաղաքապետարան, նախարարություններ, տարբեր հաստատություններ եւ լուծում իրենց խնդիրները: Հաշմանդամների խնդիրները  շահարկելը ցինիզմ է:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել