Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն գրանցել է վերջին 5 տարիները մշտապես ՀՀ-ում չբնակվա՞ծ անձին

Ապրիլ 10,2012 12:17

 Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորության թեկնածու, պատճառաբանելով, որ նա վերջին 5 տարիները մշտապես չի բնակվել Հայաստանում, ինչպես օրենքն է պահանջում: Նույն պատճառով ինքնաբացարկի դիմում ներկայացրեց այս անգամ ՕԵԿ-ի կողմից հանդես եկող ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը՝ ԿԸՀ-ին ազատելով անհարմար դրության մեջ հայտնվելու հեռանկարից:

Սակայն պարզվում է, որ այնուհանդերձ, ՀՀ ԿԸՀ-ն իբրեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի գրանցել է մարդու, որը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին եւ վերջին 5 տարիները չի բնակվել Հայաստանում: Խոսքը թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցված Հովսեփ Խաչիկի Գալստյանի մասին է, որը «Երեւան սպորտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեցին Հրազդանի բնակիչները:

Տեղացիների պատմելով Հովսեփ Գալստյանը ժամանակին «Միավորված բանկի» կառավարիչն էր, որը «պայթելուց» հետո Հովսեփ Գալստյանը մեկնել է Հայաստանից: Տեւական ժամանակ նա բնակվել է Կիպրոսում եւ հայրենի Հրազդան է վերադարձել ընդամենը 2.5-3 տարի առաջ:

Արդեն քանի օր է Aravot.am-ը փորձում է պարոն Գալստյանից՝ իր Հայաստան վերադառնալու մասին տեղեկատվությունը ճշտել, սակայն, վերջինս այդպես էլ չի պատասխանում մեր հետախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30