Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց լեհերը բողոքի ակցիա են անցկացրել:
Ըստ ակցիայի մասնակիցների` 2010 թվականին Սմոլենսկի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարը, որին զոհ գնացին Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկին եւ եւս 95 մարդ, ոչ թե դժբախտ պատահար էր, այլ ծրագրված սպանություն:
Ակցիայի մասնակիցները Ռուսաստանի դիվանագիտական առաքելության շենքի առջեւ այրել են այդ երկրի վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը:
«Ազատություն» ռադիոկայան