Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «շողուլից ընկել է» Կոմկուսի ղեկավարության տարիներին

Ապրիլ 10,2012 12:01

Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում լուրջ մրցակից է համարում բոլոր ուժերին, հատկապես՝ ՀԱԿ-ին, որովհետեւ «90-ականներին երկիրը ՀՀՇ-ականները շողուլից քցեցին»:

«ՉԻ»- ընտրություններն այնուամենայնիվ լավ բան են: Եթե դրանք չլինեին՝ հինգ տարին մեկ չէինք հիշի, որ Հայաստանում նաեւ Կոմկուս կա: Ավելին, այդ կուսակցությունը միշտ իրեն հռչակում է ընդդիմադիր, պայքարում ընդդիմության դեմ, եւ այդ ամենը՝ վաղուց գոյություն չունեցող պետության դրոշի ու զինանշանի ներքո:

Ինչ վերաբերում է «երկիրը շողուլից քցելուն», ապա այստեղ Ռուբեն Թովմասյանը փոքր-ինչ «տեղը չի բերում»: Որքան էլ ցավալի է, բայց Հայաստանը «շողուլից ընկել է» Կոմունիստական կուսակցության իմաստուն ղեկավարության տարիներին: Հենց կոմունիստների օրոք էր, որ ռուբլին արժեզրկվեց մի քանի տարյուր տոկոսով, որ կարագը, հացը եւ անգամ ծխախոտը կտրոնով էին, որ թալանվում էին Հայաստան մտնող վագոնները եւ այլն: ԽՍՀՄ-ն էլ, ի դեպ, փլուզվել է ականավոր կոմունիստ Միխայիլ Գորբաչովի համառ ջանքերի շնորհիվ:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30