Ինչպես հայտնի է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ պատգամավորի թեկնածու դերասանների, արվեստագետների, երգիչների մասնակցությամբ հոլովակները նախընտրական քարոզչության ընթացքում չպետք է ցուցադրվեն։ Դա օրենքի խախտում է։ Դեռ նախորդ շաբաթ օրը Աղվերանում՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակներում» թեմայով դասընթացին, «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել էր ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանից պարզել, թե Զատկի արարողությունը եթեր հեռարձակելն օրենքի խախտում չէ։ «Կապրենք՝ կտեսնենք, ժամանակից առաջ չընկնենք, գուցե ցույց չեն տալիս»,- ասել էր ՀՌԱՀ անդամը։ Բայց փաստն այն է, որ կիրակի օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվեց Սուրբ Ջատկի պատարագի արարողությունը, որին մասնակցում էին հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարներ, որոնք պատգամավորի թեկնածու են:
«Ժողովուրդ»