Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության չկատարած խոստումների հիշեցում

Ապրիլ 10,2012 11:35

Արդյո՞ք ԲՀԿ-ի խոսքը գործ է, երբ իր ծրագրերում խոստանում է տնտեսության ստվերայնության դեմ կոշտ պայքար մղել, բայց խորհրդարանում տապալում է կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրինագիծը, ինչը ենթադրում էր գործարքներում դրամաշրջանառության որոշակի լեգալացում: Արդյոք ԲՀԿ-ի խոստացած ժողովրդավարացման խորացման նպատակո՞վ այդ խմբակցության անդամները կողմ քվեարկեցին «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրինագծին, որը ենթադրում է բանակի օգտագործումը արտակարգ դրության, չի բացառվում` նաեւ քաղաքական գործընթացների ժամանակ, եւ այդպես շարունակ: Եվ ընդհանրապես, ԲՀԿ-ն գրեթե նույնքան պատասխանատու է վերը նշված տնտեսական անկատար ցուցանիշների համար, որովհետեւ 5 տարի շարունակ եղել է կոալիցիայի անդամ եւ կառավարության գործունեության մասնակիցը: ԲՀԿ-ի «4 նախարարությունների պատասխանատվության ներքո է գտնվում պետական բյուջեի 35 տոկոսի տնօրինումը», ինչպես վերջերս կոալիցիոն գործընկերոջը արդարացիորեն հիշեցրել էր ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը:

ԲՀԿ-ի նման ՕԵԿ-ը նույնպես պատասխանատու է իշխանությունների չկատարած խոստումների համար: Այս կուսակցությունը սկսած 2008-ից` միայն գովերգել է իշխանությունների քայլերը: Եվ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում գրեթե նույն անկատար խոստումներն են, որոնք կային 2007-ին: Ծրագրային բուկլետի միակ հիմնավոր տարբերությունը, թերեւս, այն է, որ անցած անգամ ՕԵԿ նախագահ եւ փոխնախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողքին` բուկլետում այս անգամ Մհեր Շահգելդյանի փոխարեն` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է: Եվ այս անգամ ՕԵԿ-ի ծրագրային թերեւս միակ ու ակնառու թվային խոստումն այն է, որ առաջարկում է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամից դարձնել 100.000, իսկ 3-րդի դեպքում` 400.000-ից դարձնել 600.000 հազար դրամ:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30