Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ 2012-ին յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է բնակարան եւ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունենա

Ապրիլ 10,2012 11:34

«Պետությունն իր այսօրվա հնարավորություններով չի կարողանում երիտասարդների բոլոր խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծել»,- Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է Սերժ Սարգսյանը՝ շտապելով արդարանալ, թե այնուամենայնիվ «երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ զգացել են, եւ այդ քաղաքականությունը շարունակական է լինելու, իրականացվող ծրագրերն էլ ավելի են ընդլայնվելու»։ Նախ, ինչ ասել է կարճ ժամանակահատված։ 5 տարին այդքան էլ կարճ ժամանակահատված չէ, համենայնդեպս եւս մեկ նման «կարճ ժամանակահատված», եւ 2007-ին խոստումներ ստացածների երիտասարդությունը կավարտվի։ Բացի այդ, երբ 2008թ.-ին Սերժ Սարգսյանը խոսում էր երիտասարդ ընտանիքների մասին, նա չէր զգուշացնում, որ խոստացված բարիքներից օգտվելու հնարավորություն են ունենալու միայն ընտրյալները, իսկ մնացածներին ասվելու է՝ ճգնաժամ էր, ինչ անենք։ Մինչդեռ երիտասարդ ընտանիքները հաստատ լավ են հիշում, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հստակ խոստացավ որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք պետք է բնակարան եւ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունենա։ Հիմա 2012 թվականն է, սակայն երկրի տնտեսությունն անցած տարիներին՝ Սերժ Սարգսյանի նշած «կարճ ժամանակահատվածում», այնպիսի ողբալի վիճակի է հասցվել, որ անգամ Սերժ Սարգսյանը ռիսկ չի անում խոսել ավտոմեքենայի կամ բնակարանի մասին ու ստիպված ասում է, թե պետության միջոցները չեն բավարարում։ Բայց կներեք, պարոն Սարգսյան, այդ դեպքում ինչպե՞ս էիք սրանից ուղիղ մեկ ամիս առաջ՝ մարտի 10-ին, ՀՀԿ համագումարում ներկայացնում տնտեսական աճի մասին նկարված թվերը եւ հպարտությամբ հարցնում՝ «ասացե՛ք խնդրեմ, որտե՚՞ եք տեսել նման ձախողված կառավարում»։ Վերը ներկայացվածը հենց ձախողված կառավարման ցցուն օրինակ է. 4 տարի առաջ երիտասարդ ընտանիքներին տվել եք կոնկրետ խոստում, սակայն այսօր ինքներդ եք խոստովանում, որ չեք կարողացել կատարել այն, քանի որ պետությունը չունի դրա համար բավարար միջոցներ։ Հիմա մենք ենք հարցնում՝ ասացե՛ք խնդրեմ, ֊ձախողված կառավարումն էլ ինչպե՞ս է լինում:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30