Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ցուցակում ընդգրկվածները ստորագրում են, թե պարտավորվում են երբեւիցե պատգամավոր չընտրվել

Ապրիլ 10,2012 11:23

Պարզվում է՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը՝ Նարինե Միրզոյանը, ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցացակում։ Նրա անունը 116-րդ տեղում է։

 

«Սարդարապատ» շարժման անդամ կինոռեժիսորը, որը տարբեր առիթներով անխնա քննադատության է ենթարկում գործող իշխանություններին, հայտարարում, որ իշխանափոխության պետք է հասնել հեղափոխության եւ ոչ արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով, Հայ ազգային կոնգրեսին էլ մեղադրում է անվճռականության համար, երեկ մեր զրույցում հաստատեց, որ ՀՀԿ ցուցակում իր կնոջ անունն է, ու որ այդ փաստն ընդամենը զվարճալի է։

Դա իսկապես այդպես է։ Ես էլ տեղեկացա, բավական զվարճալի պատմություն է։ Ինձ համար էլ դա անակնկալ էր։ Նա բժշկական ինստիտուտի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչն է, եւ դա, իմ կարծիքով, փայլուն օրինակ է այն բանի՝ ինչպես է Հանրապետական կուսակցությունը լցնում իր այդԿինս որեւէ կուսակցության անդամ երբեք չէր եղել եւ հհմա էլ չի հանդիսանում։ Սա ինչոր վերեւից իջեցված ցուցակային մոտեցում է։ Մենք սկզբից զարմացանք։

– Ե՞րբ եք իմացել։

Ես մոտավորապես մի տասն օր աոաջ, ինքն էլ՝ նույնպես։

– Ուզում եք ասել՝ ձեր կնոջը ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկել են՝ առանց իր հետ խոսելու, համաձայնությունը հարցնելո՞ւ։

Ես, ավելի ճիշտ՝ ինքը, որքան հասկանում եմ այդքան էլ լավ չհասկացավ՝ ինչ են առաջարկել, քանի որ նա կուսակցության անդամ չէր։ Խոսակցությունը, որքան հասկացա, գնում էր, որ դուք պատգամավոր, բնականաբար, չեք դառնում, ինստիտուտից ինչոր ցուցակներ են կազմվում, եւ նա ստորագրել էր՝ լավ չհասկանալով՝ ինչ է ստորագրում։ Հետո, երբ պարզվեց, որ դա Հանրապետական կուսակցությունն էԲանն այն է, որ կինս բավական թույլ է քաղաքական այդ մանրամասներում։

– Այնքան թույլ որ չգիտի՞, որ դուք նույն Հանրապետական կուսակցության դեմ եք պայքարում, նույն իշխանությունների։

Գիտի եւ երբ որ ասաց, մենք մտածում էինք՝ ինչ անել: Ես իրեն խորհուրդ տվեցի ոչինչ չանել, որովհետեւ, իմ կարծիքով, դա բավական զվարճալի իրավիճակ է: Հանրապետական կուսակցության համար, համենայնդեպս, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Իսկ ինձ բոլորովին չի անհանգստացնում, որովհետեւ, բնականաբար, կինս Հանրապետական կուսակցության անդամ չէ։ Որեւէ կուսակցության անդամ չէ, ճիշտն ասած։ Ես նրան առաջարկեցի ոչինչ չձեռնարկել՝ վերաբերվելով որպես զավեշտի։ Տեսնես, գոնե իրենք հասկանո՞ւմ են՝ ինչ են անում, թե՞ դա նույն ոճով է արված, ինչպես գերեզմաններից մարդկանց են ցուցակների մեջ դնում:

– Իսկ ինչի՞ց եք որոշել, որ ՀՀԿ- ն չի հասկացել՝ ինչ է անում՝ ձեր կնոջը ցուցակում ընդգրկելով։

Ես կարծում եմ՝ եթե իրենք հասկանային, որ նա իմ կինն է կամ ընդհանրապես հասկանային, որ ընդգրկում են մարդկանց, որոնք որեւէ առնչություն կուսակցությանը չունեն, նման բան չէին անի։ Այնպես որ, եթե իրենք արել են դա գիտակցաբար, ապա ծիծաղելի է, եթե արել են դա՝ ինչպես բոլորի նկատմամբ են անում, ուղղակի ցուցակագրելով, կրկնակի ծիծաղելի է։ Ես, համենայնդեպս, դրան որպես զավեշտի եմ վերաբերվում եւ բավական զվարճացա այդ առումով:

– Պարոն Խզմալյան, ցուցակում լինելը չի՞ նշանակում Հանրապետական կուսակցության անդամ լինել։

Պարզվում է՝ չի նշանակում։ Ես կարծում էի, որ նշանակում է ու վստահ էի, որ դա թյուրիմացություն է։ Հետո պարզվեց, որ դա որեւէ բան չի նշանակում, կնոջս ասացի՝ առավել եւս որեւէ բան մի արա, ուրեմն՝ Հանրապետական

կուսակցությունը այսպես է իր շարքերը լցնում։ Շատ լավ, թող լինի այսպես, եւ մենք կնայենք՝ ով դրանից ավելի շատ կզվարճանա։

– Բավարար ձայներ հավաքելու դեպքում 116-րդ տեղը կարող է անցողիկ լինել, ու ձեր կինը դառնա պատգամավոր։

Չէ, պարզվեց (հենց դա էր հետաքրքիր), որ նրան տվեցին ինչոր բան ստորագրելու, որտեղ գրված է, որ նա իր վրա պարտականություն է վերցնում երբեւիցե պատգամավոր չընտրվել։ Այդ մեկը՝ հաստատ։

– Այսինքն, եթե նույնիսկ 116-րդ համարն անցողիկ լինի, ինքը պիտի հրաժարվի՞ մանդատից։

Ոչ թե հրաժարվի, այլ պարզվեց, որ այն ժամանակ, երբ որ ինքը ստորագրեց, արդեն գրված էր հատուկ, որ նա պարտավորություն է վերցնում խորհրդարանի պատգամավոր չընտրվել։ Ես չգիտեմ, ինքս այդ ցուցակը չեմ տեսել, բայց ինքը ասաց, որ իրեն տվեցին երկու թուղթ՝ չդառնալ պատգամավոր: Դա ինչոր ներքին որոշում է, որքան հասկացա:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30