Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում բոլորն էլ գիտեն` ինչպես կավարտվեն ընտրությունները»

Ապրիլ 10,2012 11:15

Հատվածներ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ հարցազրույցից:

 – Պարոն Մեսրոբյան, ասուլիսներից մեկի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ ընտրություն` որպես այդպիսին, գոյություն չունի: Այդ դեպքում` ի՞նչ է մեզ սպասվում մայիսի 6-ին:

– Ես կարծում եմ, որ Հայաստանում 1996-ից հետո ընտրություն տեղի չի ունեցել: Հիմա եկել-հասել ենք 2012 թվական եւ ուզում ենք խոսել ընտրությունների՞ մասին, երբ արդեն քանի ընտրություններ մեզ մոտ ուղղակի տապալվել են: Ես հիմնավոր կասկած ունեմ, որ բոլորը նախապես գիտեն խաղի կանոնը, ուղղակի չեն ուզում բարձրաձայնել, որովհետեւ ընտրական շրջանը նաեւ լավ առեւտրի փուլ է, որից յուրաքանչյուրն ուզում է օգտվել: Բայց խոսել բուն ընտրությունների մասին, կարծում եմ, մեծ շռայլություն է:

– Կարծում եք` արդյունքները նախապես կանխորոշվա՞ծ են:

– Ուզո՞ւմ եք` մի գաղտնիք բացեմ. իրականում բոլորն էլ գիտեն` ինչպես կավարտվեն խորհրդարանական ընտրությունները եւ ինչպես կավարտվեն նախագահական ընտրությունները: Իմ խորին համոզմամբ` ընտրության այս փուլը ցանկացած կողմ օգտագործում է պարզապես սեփական արժեքը բարձրացնելու համար:

– Թերեւս, նորություն չէ նաեւ բարեգործություն անվան տակ ընտրողներին բաժանվող ընտրակաշառքը…

– Ահա, տեսնո՞ւմ եք, ոչ մի բան չի փոխվել, չէ՞, այս 15-17 տարվա մեջ: Հարց` ինչո՞ւ պետք է փոխվեր, եւ ինչո՞ւ այդ չփոխված պայմաններում մենք սպասումներ ունենք: Ինչո՞ւ չպետք է փոխվեր. որովհետեւ 20 տարի մեր, այսպես կոչված, վերնախավում նույն ազգանուններն են, նույն դեմքերը, մի պահ մեկը ընդդիմություն է, հետո դառնում է իշխանություն, հետո մի կուսակցությունից մյուսն է գնում, մի խմբակցությունից` մյուսը… Նոր միտք, նոր սիրտ, նոր գաղափար դուք տեսնո՞ւմ եք: Թերթեք թերթերը. 15, 20 տարի առաջվա նույն ազգանունները կտեսնեք` ստատուսների տարբերությամբ, հետեւաբար, ինչո՞ւ ենք մենք նույն մարդկանցից սպասում ուրիշ բան:

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30