Երեկ «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատների» հետ միասին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու փոխարեն երգեցին ու պարեցին փուչիկների շուրջբոլորը: Դե, արի, ընտրող, հասկացիր, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, «50 տոկոսով» հաղթելու դեպքում, ինչ ծրագիր է փորձելու իրականացնել: Ոչ մի խոսք այդ մասին:
Փոխարենը «Ժառանգության» առաջնորդը ելույթում բարբառեց «նոր Հայաստան տանող ճանապարհների, քաղաքացու իշխանության, կուսակցության ցուցակի» մասին: Մի ցուցակ, որը նման է խառը կանաչու կապոցի, որում հայտնի չէ, թե ովքեր են հայտնվել. բլոգերից մինչեւ «հասարակական սեկտորը» ներկայացնող անձինք, երկու ուժերի ներկայացուցիչների «արանքներում»:
Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»