ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն ուրբաթ օրը որոշում է կայացրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիմումի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել փաստաբան Արթուր Գրիգորյանին։ Բագրատյանի ներկայացուցիչը մի քանի կետով հիմնավորել էր Արթուր Գրիգորյանի մեղավորությունը Բագրատյանի շահերը ներկայացնելու ընթացքում, սակայն խորհուրդն ընդամենը մեկ կետով է հիմնավորված համարել փաստաբանի մեղքը. այն, որ վերջինս գործի քննության ընթացքում վստահորդին գործի ընթացքի մասին տեղյակ չի պահել: «Մենք դիմումը ներկայացրել էինք մի քանի կետերով, մի քանի խախտումների մասով, սակայն խորհուրդը վարույթ էր ընդունել միայն մի մասով եւ մնացածը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, կարճել էր։ Մեր դիմումը բավարարվեց միայն վստահորդին չտեղեկացնելու հիմքով»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահե Հովսեփյանը:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ»