«Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին ՀՀՇ- ական Խաչատուր Քոքոբելյանն օրերս հայտարարեց, որ իր ձայնը տալու է Կենտրոնում մեծամասնականով առաջադրված «Բուրմունք» խանութների սեփականատեր Գարեգին Նուշիկյանին, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետականը։
– Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցության նախագահը հայտարարել է, որ ձայնը տալու է Կենտրոնում Հանրապետականի առաջադրած թեկնածուին։ Կարծում եք այս դեպքում ընդդիմության դաշտում պայքարելու Ձեր վճռականությունը կասկածի տակ չի՞ առնվի։
– Չէ, ես էլ եմ ճանաչում Գարեգին Նուշիկյանին որպես անհատ, որպես գործարար, բարի համբավ ունեցող մարդ, լավ ընկեր, ես էլ իմ ձայնը տալու եմ Նուշիկյանին՝ հաշկի չառնելով, թե որ կուսակցությունում է ինքը։
– Հայտնի է, որ նույն տարածքում առաջադրվել էր ընդդիմության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը, նրա գրանցման մերժումից հետո առաջադրվել է եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը։ Փաստորեն, Դուք Սուքիասյանի հետ ընկերներ չեք ու չե՞ք էլ եղել։
Կարդացեք նաև
– Մոտ ենք եղել Սուքիասյանների ընտանիքի հետ, բայց էս պահին գերադասում եմ Նուշիկյանին ձայնս տալ։ Ճանաչում եմ իրեն։ Ուղղակի էդպես եմ նախընտրում ես,, էդպես եմ կարծում։
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»