Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետերի «պարտքը»

Ապրիլ 10,2012 10:30

Ինչպես ասում են` ամեն ինչ իր գինն ունի: Երբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հաղթանակ էին տանում իշխանության կուսակցությունների ներկայացուցիչները, նրանցից շատերը, թերևս, հույս ունեին, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ էլ ՕԵԿ-ին իրենց անդամակցությունը սեփական բարեկեցության կամ գյուղի, համայնքի հոգսերն ավելի հեշտությամբ հավելյալ նախադրյալ են ձեռք բերում:

Բայց երբ համապետական ընտրություններից առաջ կամ ընթացքում նրանց կանչում են համապատասխան կուսակցական շտաբներ ու հրահանգում ինչ գնով էլ լինի` այս կամ այն, երբեմն նույնիսկ գործնականում անհնարին չափով  ձայներ բերել, արդեն հասկանում են, որ դա հենց այն գինն է, որ պարտավոր են վճարել ժամանակին տարած սեփական հաղթանակի, և դանից ծնված բերկրանքի դիմաց:

Ու քանի որ հասկանում են, թե ընտրություններին իրենցից պահանջում են ընդամենը ոչ ավելի, ոչ պակաս «փակել պարտքերը», ոչ ոք հակաճառել, հակադրվել չի կարողանում: Հենց այստեղ էլ իրականում ավարտվում է տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնության առասպելը:

Համայնքապետերն ու համայնքապետարանները ընտրությունից ընտրություն վերածվում են նախընտրական շտաբներին կից գործող ոչ ֆորմալ կառույցների, համայնքապետերն էլ` կամակատարների: ՏԻՄ-երը մեխանիկորեն հաշվետու և պարտական են դառնում ոչ թե ընտրողներին, համայնքի բնակչությանը կամ էլ`  սումբսիդիաների հաշվին իրենց վարձատրող պետությանն ու կառավարությանը, այլ` իշխանական կուսակցություններին:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30