Իրանի ինտերնետային օգտատերերը տեղեկացնում են, որ իշխանությունները արգելափակել են Լոնդոնի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքէջը:
Օգտատերերի 99 %-ը քննադատում է իշխանությունների այդ քայլը, սակայն վերջինները առայժմ ոչ մի մեկնաբանություն չեն տալիս: Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, թե կարող են բոյկոտել օլիմպիական խաղերը՝ դրա «ռասիստական» խորհրդանիշի պատճառով: Ըստ նրանց, խորհրդանիշի վրա 2012 թվերի փոխարեն կարդացվում է «Zion» բառը՝ Երուսաղեմի բիբլիական Սիոն անունը, որն այդ քաղաքի ավանդական հրեական խորհրդանիշն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ