Պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից համացանցով հայտարարություն է տարածվել այն մասին, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը` այսինքն ես, արգելք եմ հանդիսացել Տաշիր քաղաքի կենտրոնական փողոցում եղած գովազդային վահանակի վրա նրա դիմանկարը պարունակող քարոզչական պաստառի տեղադրմանը: Դա չի համապատասխանում իրականությանը և իմ կարծիքով նպատակ է հետապնդում նախընտրական քարոզչության ժամանակ. սադրանքների միջոցով, քաղաքական դիվիդենտներ շահել:
Իրականությունը հետևյալն է.
Դեռևս 2012թվականի մարտի 26-ին քաղաքապետարան է ներկայացվել գովազդային վահանակները օգտագործելու վերաբերյալ պայմանագիր, որտեղ նշվել է, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վրա գտնվող «ԷԳԱ» ՍՊԸ-ի կողմից տնօրինվող արտաքին գովազդային վահանակները տրամադրվել են ՀՀԿ կուսակցության ներկայացուցչին:
Սույն թվականի ապրիլի 8-ին, երեկոյան, քաղաքապետարանի աշխատակիցները հաղորդեցին, որ անծանոթ մի վերամբարձ մեքենա քաղաքի կենտրոնական փողցում գտնվող 6 x 3 չափերի գովազդային վահանակի վրա պաստառ է տեղադրվում:
Կարդացեք նաև
Ես փորձեցի պարզել, թե արդյոք նրանք պայմանագրով վահանակներն օգտագործող անձի ներկայացուցիչներն են: Պարզվեց, որ նրանք ընդամենը վարձավճարի դիմաց աշխատողներ էին և բոլորովին կապ չունեին պայմանագրի տիրոջ հետ:
Ուստի ես խնդրեցի որպեսզի նրանք ներկայացնեն համապատասխան փաստաթուղթ և հետո նոր շարունակեն իրենց աշխատանքը: Այնուհետև ես հեռացել եմ:
Ներկայումս քաղաքում թակցված չեն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ թեկնածուի նախընտրական քարոզչության պաստառներ և որքան տեղեկացված եմ, Կարեն Կարապետյանը նախընտրական պաստառներ չի օգտագործելու;
Հայտարարության մեջ եղած այն արտահայտություն մասին, որ Կարեն Կարապետյանը իմ բարեկամն է և պատասխանատու է իմ արածների համար, կասեմ, որ նա զբաղված է եղել Սուբ զատկի և դրան հաջորդող մեռելոցի կազմակերպմամբ և ընդհանրապես տեղյակ չէ նկարագրված իրադարձություններից, որ ես նրա բարեկամը չեմ և հետո կասեմ, իհարկե հումորով, որ Կարեն Կարապետյանը շատ բարեկամներ ունի նաև Թբիլիսիում: Արդյոք դա նշանակում է, որ նա պատասխանատու է նաև Թբիլիսիում տեղի ունեցող դեպքերի համար:
Տաշիրի քաղաքապետ Նշան ՍՈՂՈՅԱՆ