Մադրիդի «Ռեալը» որոշել է հանել ակումբի խորհրդանշանի վրայի խաչը, որը գոյություն ուներ 1920 թվականից, երբ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը ակումբին տվեց իր բարձր հովանավորությունը:
Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, թե դա արվել է Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմանների շրջանում իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով: Խաչը հանելու շուրջ բանակցություններն սկսվել են մարտին, երբ ՄԱԷ-ի Ռաս-էլ-Հայմում դրվեց «Real Madrid Island Resort» տուրիստական կենտրոնի հիմքը: Պայմանագրի համաձայն, որը ստորագրել են «Real Madrid»-ի ղեկավարությունը եւ Էմիրությունների ղեկավար շեյխ Սաուդ բին Սաքրը, իսպանական ակումբը պարտավորվել է հանել իր խորհրդանշանի խաչը:
«NEWSru.Israel»-ը տեղեկացնում է, թե մի որոշ ժամանակ առաջ «Բարսելոնան» նույնպես զրկվել է խաչից՝ հօգուտ Քաթարում գտնվող հովանավոր հիմնադրամի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ