Երբ լրացավ 18 տարիս, Սահմանադրությամբ ամրագրված ընտրելու իմ իրավունքից առաջին անգամ փորձեցի օտվել: Նախագահ պետք է ընտրեի, բայց առանց իմ ընտրելու էլ Քոչարյանն էր ընտրվելու: Սակայն այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Հիշում եմ՝ ուրախ-ուրախ գնացի ընտրատեղամաս, սակայն պարզվեց, որ անուն-ազգանունս ցուցակում չկա: Ինձ քվեաթերթիկի փոխարեն մի ծաղիկ տվին` իբրեւ առաջին անգամ ընտրելու եկած քաղաքացի ու տուն ճանապարհեցին: Բախտս չբերեց` ընտրություն կատարելու իմ իրավունքից զրկել էին… Ընտրության գնալու ոգեւորությունս մեծ էր՝ հիասթափությունս առավել եւս: Որոշեցի ընտրությունների էլ չմասնակցել, մեկ է իմ փոխարեն ընտրողներ կգտնվեն:
Տեսնեմ այս անգամ, բախտն ինձ կժպտա…