Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Ժառանգությունը» 3-րդն է ու առաջ է ե՛ւ ՀԱԿ-ից, ե՛ւ ՀՅԴ-ից»

Ապրիլ 09,2012 22:22

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում մեկնարկեց «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական քարոզարշավը, որին, ի թիվս հասարակական եւ քաղաքական գործիչների, ներկա էր նաեւ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Միջոցառման ավարտին Aravot.am-ը  վերջինիս խնդրեց գնահատել «Ժառանգության»  քարոզարշավի մեկնարկը: Քոչարյանն ի պատասխան ասաց, որ մեկնարկը բավականին հաջող էր, ու «Ժառանգության» PR-ը լավ է կազմակերպված. «Ես մինչեւ այս էլ ինչ-որ բաներ տեսել տեսել եմ դեռ «Ժառանգության», նաեւ «Ազատ դեմոկրատների» համագումարներում, նաեւ «Ժառանգության» նախընտրական շտաբի բացման  ժամանակ, ու ինձ դուր են եկել իրենց մեծադիր քարոզչական պաստառներն ու «լայքերը»:  Իրենք բավականին ոչ ստանդարտ քարոզչություն են իրականացնում: Դա, իհարկե,  նոր տեխնոլոգիաների կիրառում է: Նոր տեխնոլոգիան, այո, հենց դա է՝  ոչ թե կոմունիստների ժամանակներից եկող  տապոռային ֆրազները, որոնք մինչեւ հիմա շարունակում են օգտագործել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» կարգախոսին, ապա քաղտեխնոլոգն ասաց, թե իրեն «Գալիս ենք»-ն է շատ դուր գալիս եւ անմիջապես էլ հավելեց՝ «դա շատ սուբյեկտիվ է, իհարկե»: «Սարեր ենք  շարժելու» կարգախոսն էլ,  Կարեն Քոչարյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական ընտրությունն է. «Սա իրեն սազում է, ու, միգուցե, այդ կարգախոսը  Րաֆֆիի շուրթերով շատերի կողմից ընկալելի լինի»:

Գնահատելով այս պահի դրությամբ ընտրական պայքարի մեջ մտած 9 քաղաքական ուժերի թվում մասնավորապես «Ժառանգության» հաջողության հասնելու հնարավորությունը՝ քաղաքական տեխնոլոգն ասաց. «Անկեղծորեն ասեմ,  անգամ այս պահի դրությամբ «Ժառանգությունը», կարծում եմ, իր հաղթանակի հասնելու շանսով երրորդն է: Նա առայժմ զիջում է միայն ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, ու համոզված եմ, որ ՀԱԿ-ից էլ առաջ, ՀՅԴ-ից էլ: Դե, իսկ ՕԵԿ-ից… ՕԵԿ-ի մասին մի անգամ արդեն ասել եմ՝ կամ լավը, կամ ոչինչ, իսկ ես գերադասում եմ ոչինչը»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30