Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնասպանությունը պարապ մարդկանց գործն է …»

Ապրիլ 09,2012 21:34

Ինքնասպանությունը որպես ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում ` գրավում է մարդուն հաճախ անգամ ամենափոքր առիթի դեպքում .
« Երբ մարդը սկսում է շատ մտածել ինչ-որ հարցի շուրջ, անկախ իրենից, նա ընկնում է մի դաշտ, որտեղ սրվում են զգացումները , և համեմատաբար ավելի զգացմունքային մարդիկ հեշտ են թուլացնում պաշտպանողական դաշտն ու զարգացնում են դեպրեսիկ վիճակ» ,- նշում է հոգեբան Արմեն Հարությունյանը:
«Ինքնասպանությունների թիվը մեծանում է հիմնականում գարնանը». շատերն են կիսում այս կարծիքը, իսկ պատճառաբանում ` գրեթե ոչ ոք . «Ինքնասպանությունը խռոնիկ հիվանդություն չէ , ուստի չի կարող սրվել հիվանդությունների նման, սակայն դրա մասին մտքերը որոշ չափով կարող են համարվել խռոնիկ: Եթե օրինակ, ձմռան դեկտեմբեր ամսին եղել է տարբեր պատճառներով նյարդային համակարգի խիստ լարում, ապա հունվարին կամ փետրվարին դա հնարավոր է և՛ սրվի , և ՛թուլանա, իսկ գարնան 3 ամիսներն էլ մտնում են նոր տարվա մեջ, դա արդեն փոփոխություն է: Այսինքն` գարնանը նյարդային համակարգի կամ ուղեղի լարումը մնում է գրեթե նույն մակարդակում,  և այդ շարունակական բնույթը հասցնում է մարդուն դեպրեսիոն վիճակի. նա սկսում է իրեն հեռու պահել շրջապատից, սովորական խոսելաձևի մեջ նա կարող է գտնել իրեն հասցեագրված վատ մտքեր, հավակնում է մյուսների ուշադրությանն արժանանալուն, իսկ մեծ ուշադրության արժանանալու դեպքում, նրա կոմպլեքսներն ավելի են շատանում»,- ասում է հոգեբանը:
18-մյա Թամարան ասում է. «Ցանկացած պարագայում կամ իրավիճակում բավական է ընդհամենը վաղվան սպասել, և նոր գույներով ու անակնկալներով օրը կարող է շատ բան փոխել, ստիպել այլ կերպ նայել ամեն ինչին. Այն, ինչի համար այսօր կարելի է ապրել կամ մեռնել, վաղը կարող է այնքան անհեթեթ թվալ, որ նույնիսկ ծիծաղի տեղիք կտա»:
« Ինքնասպանություն կարելի է գործել տարբեր ձևերով, բայց ամենատարածվածն ու հեշտը դեղահաբերի օգտագործումն է, սուր ծայրով հարմարանքները 2-րդ տեղում կարելի է դասել, բայց ոչ թե դրանցով պարզապես վնասելը, այլ իրոք կյանքին վտանգ հասցնելը: Այնուհետև գալիս են պարանի օգնությունն ու բարձրահարկ կառույցները: Վերջին տարիներին նման քայլի դիմում են մեծամասամբ երիտասարդները, սակայն հոգեբուժարաններում կամ ծերանոցներում, ինձ թվում է ` նույնպես շատ կլինեն», – նշում է հոգեբան Արմեն Հարությունյանը:
43-ամյա Հասմիկ կարծում է. «Նման քայլի դիմում են պարապ և թույլ մարդիկ , քանի որ դրա փոխարեն կարելի էր ժամանակը տրամադրել ելքեր փնտրելուն: Ինձ համար չկա ինքնասպանության ոչ մի տեսակի կամ ոչ մի դեպքի արդարացում , քանի որ ամեն իրավիճակ էլ ելք ունի »:

Գայանե Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30