Ծնողական հոգատարությունից զրկված հոգեկան խնդիրներով անչափահասները գնալու տեղ չունեն: Մեր երկրում նման անչափահաս երեխաների համար ժամանակավորապես մնալու, բուժում ստանալու որեւէ խնամքի կենտրոն գոյություն չունի: Հոգեկան շեղումներով «անտերության» մատնված երեխաներին, սովորաբար, տեղավորում են մանկատներում, իսկ մանկատան տնօրենները ահազանգում են, որ այս երեխաներին հատուկ խնամքի կենտրոններ են անհրաժեշտ՝ հատուկ մասնագետներով: Կառավարոթյունը ծախսեր անելու եւ նման կենտրոն ստեղծելու մտադրություն չունի: Երեխանների խնդիրներով զբաղվող մասնագետները, կարեւորելով այդ կենտրոնի անհրաժեշտությունը, այս հարցը բազմիցս բարձրացրել են երեխաների համար պատասխանատու մի շարք գերատեսչություններ առաջ, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չեն ստացել:
Օրերս ինքնասպանության փորձ կատարած , «Զատիկ» մանկատանը ժամանակավորապես բնակվող Ա. Մ.-ն, որը հոգեկան խնդիրներ ունի, հենց նման կենտրոնի բացակայության պատճառով է այսօր դռնեդուռ ընկած եւ ոչ լիարժեք ու նեղ մասնագիտական աջակցություն ստանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև