Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգությունը» լինելու է ընտրությունների առաջատարը

Ապրիլ 09,2012 17:51


 Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն ազդարարեցին իրենց համատեղ նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Բացման խոսքում «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանն ասաց, թե իրենք քարոզարշավը սկսում են Հանրապետության հրապարակից եւ ավարտելու են Ազատության հրապարակում հրավիրվելիք մեծ հանրահավաքով: ՀՀ օրհներգի կենդանի կատարումից հետո, Քոքոբելյանը բեմ հրավիրեց, իր ձեւակերպմամբ՝ «Նոր Հայաստանի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին», որին միջոցառման ներկաները դիմավորեցին երկար ծափողջույններով եւ «Րաֆֆի» վանկարկումներով:

«Ժառանգության» առաջնորդն ասաց, թե իր գլխավորած կուսակցության եւ «Ազատ դեմոկրատների» թիմն է, որ բերելու է այն արժեքները, որոնք հիմնված են «իրավունքի, Սահմանադրությամբ եւ օրենքների եւ ոչ երբեք մուրացկանության, ողորմության եւ կեղծ բարեգործության վրա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ նախընտրական ցուցակի մասին: «Շատ է խոսվել մեր ցուցակի մասին: Մեկ անգամ եւ ընդմիշտ պատասխանեմ չարախոսներին, ճաք փնտրողներին, կեղծ հայրենասերներին եւ ստորին վերլուծաբաններին, որովհետեւ մենք գործ ունենք անելու, եւ այդ գործը անելու ենք միասին եւ ի հեճուկս նրանց: Ես բոլորին ներում եմ, բոլորին անխտիր: Հիմիկվանից ներում եմ իրենց սխալ խոսքերի, արտահայտությունների համար: Բայց թող իմանան, որ «Ժառանգության» թիմը հայ ժողովրդի, հայաստանցու թիմն է, մի ամբողջություն է, մի հավաքականություն, ՀՀ քաղաքացուն պատկանող, նրա առջեւ հաշվետու, պատասխանատու թիմ է: «Ժառանգությունից», «Ազատ դեմոկրատներից», շարքային քաղաքացիներից, մտավորականներից, երիտասարդներից բաղկացած թիմ է, որը վաղը մյուս օր ոչ միայն կազմելու է մեծամասնություն Ազգային ժողովում, այլ նաեւ մասնակցելու է գործադիր իշխանության՝ կառավարության, ապա եւ նախագահության ու դատական իշխանության ձեւավորմանը: Ով սրան չի հավատում այսօր՝ կհավատա 30 օր անց»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը՝ վստահեցնելով, որ եւ մեծամասնական, եւ համամասնական ցուցանիշներով «Ժառանգությունը» լինելու է առաջատարը:

Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե «Ժառանգության» ցուցակում չկա մեկը, ում հետ ինքը ժամանակին չի վիճել, չի բանակցել կամ խնդիր չի ունեցել՝ որպես քաղաքացի կամ մարդ, կամ նախկին պաշտոնյա. «Բայց «Ժառանգության» , «Ազատ դեմոկրատների», ՀՀ քաղաքացիների այս ցուցակի մեջ են մարդիկ, ովքեր կամք եւ ուժ ունեն ներելու եւ ներվելու, հասկանալու իրենց սխալները, գիտակցելու ազգային շահը, ու ազատ քաղաքացին է, որի հետ «Ժառանգությունը» գնում է դեպի՝ հաղթանակ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30