Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշիրի քաղաքապետը սպառնացել է թեկնածուի պաստառը փակցնողին

Ապրիլ 09,2012 17:10

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 

Թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32  ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար:

Սույն թվականի ապրիլի 8-ին   ժամը  18-ի  սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող «ԷԳԱ» ՍՊԸ-ին պատկանող գովազդային  վահանակին, թիվ  32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական  պաստառը տեղադրելիս, Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի և բռնի գործողություն: Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել և սպառնացել է հաշվեհարդար իրականացնել  պաստառը փակցնող  անձանց  նկատմամբ, պահանջելով  անհապաղ  դադարեցնել թիվ  32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական  պաստառի տեղադրումը: Այնուհետև պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած «իր քաղաքում» ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված  դեպքի  առթիվ ՀՀ Ոստիկանության  Տաշիրի  բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի  կողմից  հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա  նյութեր  են նախապատրաստվում  Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի  նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի  հատկանիշներով  պաշտոնական  լիազորությունների  չարաշահում  քրեական  գործ  հարուցելու  նպատակով: Դեպքի մասին  տեղեկացվել է նաև ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք որ, Նշան  Սողոյանը  Տաշիրի քաղաքապետ  է հանդիսանում 2002 թ-ից և համարվում է  ՀՀ Նախագահի աշխատակազմի  նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի  մերձավոր  անձ, ով նույնպես իր թեկնածությունն է առաջադրել  թիվ 32 ընտրատարածքում:

Թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության

 թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30