«Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ ապրիլի 12-ին Գյումրիում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը:
Նախատեսվում է ցուցադրել 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնց ընդհանուր տեւողությունը 1 ժամ 33 րոպե է: Հիշատակելի է այն հանգամանքը, որ նախորդ տարի նման փառատոնի անցկացման փորձը ձախողվեց քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ: Այս տարի որոշվել է փառատոնը անցկացնել Գյումրիում:
Հաշվի առնելով, որ միջոցառման կազմակերպելու գաղափարը ընդհանուր առմամբ խիստ մերժելի եւ դատապարտելի է, ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 11-ին ժամը 12-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացվի բողոքի ակցիա:
Արման Սահակյանն ու իր կողմակիցները կոչ են անում բոլոր հասարակա-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին միանալու բողոքի ակցիային եւ «ՈՉ» ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին: