Երեկ Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ մատուցվող պատարագին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։
Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պատարագին հետեւողները հնարավորություն ունեին տեսնելու, որ Ռիտա Սարգսյանը արարողությանը մասնակցում էր գլխաբաց, ինչը հակասում է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կանոններին։
Մայր Աթոռում «Ա1+»-ի հավաստի աղբյուրը հայտնեց, որ նախորդ տաղավար տոների փորձից իմանալով, որ տիկին Սարգսյանը գլխաշոր կրելու սովորություն չունի, եկեղեցու սպասավորներն այս տարվա զատկական պատարագից առաջ հատուկ խնդրել են նրան՝ եկեղեցի գալ գլուխը ծածկած։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ