Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակիրթ մրցակցություն ապահովելու կանոնները նորություն չեն

Ապրիլ 09,2012 13:41

Ամերիկյան ինստիտուտը Վրաստանում սահմանեց քաղաքակիրթ մրցակցության կանոններ

Այն հայտարարությունը, որով ապրիլի 5-ին հանդես եկավ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը՝ կուսակցության անունից առաջարկելով, թե մասնակից կուսակցությունները պետք է սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ՝ քննադատվեց ընդդիմադիր ուժերի կողմից: Մասնավորապես նշվում էր. «Որեւէ կանոն պետք չէ, Սահմանադրությունից եւ օրենքների կատարումից ավելի լավ կանոն գոյություն չունի», «Իմաստը ո՞րն է ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, միասնական շտաբներ ձեւավորելու, միեւնույն է, այդտեղ գրվում է այն, ինչ նախատեսվում է օրենքով», «Պետք է ոչ թե թղթեր ստորագրել, այլ գործել»:

Նշենք սակայն, որ նման կանոններ սահմանելու առումով նախադեպեր կան: 2008 թվականի մայիսի 21-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) միջնորդությամբ վրացական 9 կուսակցությունները ապրիլի 11-ին հրապարակել էին վարքագծի կանոնագիրք, որով ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը պարտավորվեցին ստանձնել պատասխանատվություն իրենց թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների եւ ակտիվիստների գործունեության համար: NDI-ն էլ հետագայում անցկացնում էր դիտարկում, որ պահպանվեն վարքագծի կանոնները եւ ուսումնասիրում այդ կապակցությամբ կուսակցություններից ստացած բողոքները, նաեւ անդրադառնում մամուլում հրապարակված ահազանգերին:

Եվ սա էլ առաջին փորձը չէ: Վրացական փորձից դեռ տաս տարի առաջ էր Ժողովրդավարության եւ ընտրական աջակցության միջագզային ինստիտուտը (International Institute for Democracy and Electoral Assistance- International IDEA) մշակել համանման վարքագծի կանոններ՝ ընտրական վարչարարության էթիկական ու մասնագիտական վարքագծի կանոններ, որոնք կիրառվել են տասնյակ երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30