Ինչպես հաղորդում է hotspotatl.com-ը`հայտնի ամերիկյան ռեփ կատարող Քենի Ուեսթը ,ով տարվա մեծ մասը անցկացրել է Լոնդոնում`աշխատելով իր սեփական նորաձեւության հավաքածուի վրա, պետք է նորից վերադառնա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք, որպեսզի իր ընկեր ու կոլեգա Jay-Ze-ի հետ մասնակցի համատեղ շրջագայությանն ու աշխատի իրենց “Watch The Throne” վերնագրով համատեղ ձայնասկավառակի վրա :Ուեսթի հետ Լոնդոն է մեկնելու նաեւ «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը: Ըստ Քիմի շրջապատի մոտ մարդկանցից մեկի պնդմամբ, որի անունը չի հաղորդվում, Ուեսթի ու Քիմի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են մտերմիկ դառնում: Քենի Ուեսթը իր զգացմունքների մասին պատմում է անգամ իր նոր երգի մեջ, որը ձայնագրել է դիջեյ Հալեդի հետ: Մեծ աղմուկ հանած երգը կոչվում է «Թերաֆլյու» (Theraflu), որում ռեփերը պատմում է Քիմի ու նրա նախկին ամուսնու` հայտնի բասկեբոլիստ Քրիս Համֆիրսի մասին, ով խաղում է New Jersey Jets թիմումում, որի բաժնետերերից է ի դեպ Քենի Ուեսթի ընկեր Ջեյ-Զին: Երգի երկրորդ տան մեջ մասնավորապես ասվում է «Ես խոստովանում եմ, որ սիրահարվել եմ Քիմին գրեթե այն ժամանակ, երբ Քիմը սիրահարվեց նրան`(Քրիսին), /Ինչ խոսք նա հրաշալաի աղջիկ է,/ Քրիսի բախտը բերել է, որ ես Ջեյ-Զին չեմ, այլապես դուրս կշպրտեի նրան թիմից»:
Անդրանիկ Ջալալյան