Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի թեկնածուն փոխառել է Վանո Սիրադեղյանի նախընտրական կարգախոսը

Ապրիլ 09,2012 12:53

Մայիսի 6-ին կայանալիք Աժ ընտրություններում, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում (կենտրոնը՝ Նոյեմբերյան) գրանցված է երեք թեկնածու՝ ««Ինթերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը, նույն ընկերության բանվորուհի Սուսաննա Աբրահամյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ, փոքր ձեռնարկության տեր Վարուժան Բաբաջանյանը: Երեքն էլ անկուսակցական են:

Վարուժան Բաբաջանյանը որպես նախընտրական կարգախոս ընտրել է 1999թ. ԱԺ ընտրություններում Վանո Սիրադեղյանի կարգախոսը՝ «Մեր տանը տնվոր չլինենք»: Այն ժամանակ Վ. Սիրադեղյանի դեմ քրեական գործ էր հարուցված, եւ նոյեմբերյանցիները սատարեցին իրենց հայրենակցին: Այս դեպքում իրավիճակն այլ է:

Թիվ 40 ընտրատարածքը, բացի Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները, ներառում է նաեւ Իջեւանի տարածաշրջանի 17 եւ Բերդի տարածաշրջանի 8 համայնք:

Անկուսակցական Մարինե Մարաբյանին որպես թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, նրան սատարելու մասին հայտարարել է այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30