«Քյոլնի» 27-ամյա ֆուտբոլիստ Սլավոմիր Պեշկոն հեռացվել է թիմի հիմնական կազմի հետ մարզումներից այն պատճառով, որ «Վերդերի» հետ հանդիպման գիշերն անցկացրել է ոստիկանությունում:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ, լեհ ֆուտբոլիստը գիշերը հարբած վիճակում ընկերոջ հետ փորձել է ծեծել մի տաքսու վարորդի, որը ստիպված դիմել է իրավապահներին: Ճիշտ է, ոստիկանությունը ֆուտբոլիստին առավոտյան բաց է թողել, սակայն ակումբի ղեկավարությունը նրան մարզումներից զրկելուց զատ, տուգանել է նաեւ 25 հազար եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ