Վիկտորիա Բոնյան՝ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Վելիտոնի նախկին ընկերուհին, իր նորածնին կերակրում է կրծքով:
Twitter-ի իր էջում գեղեցկուհին գրում է, որ ինքը կողմ է միայն երեխային կրծքով կերակրելուն: «Հիմա շատ մայրեր մարմնի կառուցվածքը փչացնել չցանկանալով հրաժարվում են երեխային կրծքով կերակրել, ինչը երեխայի համար հետագայում զարգացման հետ կապված խնդիրների պատճառ է դառնում: Ես իմ փոքրիկին մայրական կաթով կերակրելու եմ, որքան անհրաժեշտ լինի: Կրծքով կերակրելու առավելություններից մեկն էլ այն է, որ այդ ժամանակ մայրը շատ էներգիա է ծախսում եւ արագ նիհարում է», – գրել է Բոնյան: Եվ քանի որ մարմնի կառուցվածքի հետ կապված խնդիրներ երբեք չի ունեցել, նա վստահ է, որ ցանկացած ժամանակ կարող է այն վերականգնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ