Ապրիլի 6-ին հրապարակվեց ԵԱՀԿ եւ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների ընտրությունների Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որն ընդգրկում է մարտի 22-ապրիլի 2-ի ժամանակահատվածը: Զեկույցում մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնել ընտրացուցակների որակի, ինչպես նաեւ արտասահմանում բնակվող մեծ քանակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ, որոնց անունները դեռեւս առկա են ընտրացուցակներում, եւ որի միջոցով կարելի է դիտավորյալ ավելացնել գրանցված քվեարկողների թիվը։
Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ բնակչության եւ քվեարկողների ռեգիստրների որակը շարունակաբար բարելավվում է, որի արդյունքում աճում է քվեարկողների թիվը, դրան գումարվում են այլ գործոններ, ինչպիսին են 18 տարեկան դարձած քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերի թիվը։ Այն քաղաքացիները, որոնք գրանցված բնակություն չունեն Հայաստանի Հանրապետությունում, ընտրություններից յոթ օր առաջ կարող են դիմել ԱՎՎ-ն ՀՀ-ում իրենց ներկայիս բնակության վայրում քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ Նույն վերջնաժամկետը կպահանջվի նաեւ այն քվեարկողների համար, որոնք պլանավորում են քվեարկել ոչ թե իրենց գրանցման վայրում, այլ այլ համայնքում։ Այն քվերակողները, որոնք չեն ընդգրկվել ընտրացուցակում, նույնպես կարող են դիմել այնտեղ ընդգրկվելու համար ընտրություններից չորս օր առաջ, ինչպես նաեւ ընտրությունների օրը՝ մինչեւ քվեարկության ավարտը»: