Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մերսեդեսը» բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 09,2012 10:33

Այսօր՝ ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 19 ՍԼ 381 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե արգելապատնեշներին, որից հետո բախվել էլեկտրասյանը։

Բախման հետևանքով էլեկտրասյունը  պոկվել և մոտ 5 մետր շպրտվել է։ Հարվածի արդյունքում մոտ 60 մետր էլ շպրտվել է ավտոմեքենայից պոկված գազի բալոնը։

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և ուղևորը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոց մեկնած ավագ քննիչ Հ. Հակոբյանը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Հովհաննես Մկրտչյանը և Վանաձորի բնակիչ 30-ամյա Խաչատուր Սարդարյանն են։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30