Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնության վերջին օրը հատկապես ուրախալի է հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես եկավ մեր պատանիներից՝ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ տարավ մրցակիցների նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մեր երիտասարդական հավաքականից՝ օրը հաջողակ էր 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացավ բրոնզե մեդալի:
Այսպիսով՝ Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով, որից 1-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ի դեպ, Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը. առաջինում վրացիներն էին, երկրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները:
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.
Կարդացեք նաև
Պատանիներ՝
Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ
Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ
Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Աղջիկներ
Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Երիտասարդներ
Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա