Իտալիայի Կաստելլո դի Սերրավալլե փոքրիկ քաղաքի մանկապարեզի երեխաների ծնողները պահանջում են աշխատանքից ազատել դաստիարակչուհի Միշել Ռոտին:
Դժգոհության պատճառը նրա արտաքին տեսքն է: 38-ամյա Միշելը ոչ միայն աշխատանքի է գնում կարճ ու սեքսուալ զգեստով, այլեւ ազատ ժամերին գումար է վաստակում՝ որպես մոդել ««Vanity Fair» հանդեսի համար լուսանկարվելով: Միշելը բազմիցս հաղթել է«Միսս իտալացի մայր» եւ գեղեցկության շրջանային ու մարզային մրցույթներում: Դրա համար էլ մանկապարտեզում ծնողական ժողովը պահանջել է, որպեսզի նա ընտրի. կամ դաստիարակչությունը, կամ՝ մոդելի աշխատանքը: Ինքը՝ Միշել Ռոտը, հայտարարել է, թե իր ճանաչումը շատ մայրերի նախանձն է առաջացնում, դրա համար էլ նրանք ցանկանում են «վրեժխնդիր» լինել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ