Աշգաբադում անցկացված ավտոսպորտի մրցմանը հետեւելու եկած մարզասերները հաճելիորեն զարմացել են, որ մրցմանը ներկա լինել ցանկացել է նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը: Ավելին, պետության ղեկավարը մտել է մրցուղի եւ կազմակերպիչներին հարցրել, թե կարո՞ղ է ինքն էլ մասնակցել մրցումներին: Հասկանալի է, նրան չեն մերժել: Նախագահը նստել է «Volkicar» մարզական մեքենայի ղեկին եւ առաջին իսկ շրջանում մրցուղու հաղթական ռեկորդ սահմանել: Միայն թե, հաղորդավար մրցավարը համեստորեն չի հայտարարել մյուս մասնակիցների արդյունքները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ