Հնդիկ բոդիբիլդեր Մանոհար Այչը, որ «Միստր Տիեզերք» տիտղոսին արժանացել է հեռավոր 1952 թվականին, նշել է ծննդյան 100-ամյա հոբելյանը:
«Գրպանի Հերկուլեսը», նրան այդպես կոչել են ոչ բարձր հասակի համար, ամբողջ կյանքն ապրել է հարազատ Կալկաթա քաղաքում: Նա բոդիբիլդինգով լրջորեն զբաղվել որոշել է բանտում, որտեղ հայտնվել էր հակաբրիտանական ցույցերին մասնակցելու համար: Բանտի ղեկավարությունն էլ, տեսնելով կալանավորի ամենօրյա տքնաջան մարզումները, նրան հատուկ դիետիկ մենյու էր հատկացրել:
Այչն առաջին հաղթանակը տոնել է 1950-ին՝ դառնալով «Միստր Հերկուլես», իսկ երկու տարի անց դարձել արդեն «Միստր Տիեզերք»: Հոբելյարը հայտարարել է, որ այս տարիքում էլ մարզվելը չի դադարեցրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ