«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է այն իրավիճակին, որը հարկադրել է իրեն լքել «Բարսելոնը»:
«Երբ ես հեռանում էի «Բարսելոնից», ինքս ինձ ասում էի, թե գնում եմ աշխարհի ամենաուժեղ ակումբային թիմից: Բայց այստեղ մի մարդ կա, ով ինձ հետ բարդություններ ունի: Գվարդիոլան տղամարդ չէ, նա ինձ չի ասել, թե ինչ խնդիրներ ուներ հետս: Ես էլ չէի հասկանում ու ինքս տղամարդ գտնվեցի եւ հեռացա: Մի քանի ամիս փորձում էի հարցի էությունը հասկանալ: Նա մարդկանց երեսին չի ասում, թե ինչ է մտածում, այլ զբաղվում է խարդավանքներով: Հետո վերջնականապես որոշեցի, որ ինձ ոչինչ էլ իմանալ պետք չէ ու ավելի լավ կլինի գտնվեմ այնտեղ, որտեղ կկարողանամ հանգիստ խաղալ», – ասել է շվեդը «Four Four Two»-ին տված հարցազրույցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ