Մոսկվայում ընթացող սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայ մարզուհի Յանա Եգորյանը Մարիա Ռիդելի, Ելիզավետա Կիրյանովայի եւ Տատյանա Սուխովայի հետ միասին թրասուսերակիրների մրցապայքարում դարձավ աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր:
Մի քանի օր առաջ Յանան նույն մրցաձեւում ոսկե մեդալ էր նվաճել անհատական պայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ