Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «Ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ»

Ապրիլ 08,2012 16:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ի կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը սկսեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդավայրից, որտեղից նա արդեն երկու անգամ ընտրվել է պատգամավոր:

Աբովյանի քաղաքապետարանին հարող հրապարակում քիչ առաջ ավարտված հանրահավաքի ժամանակ ներկայացնելով կուսակցության  խորհրդարանական թիմը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ծառուկյանը ոչ փողով է պաշտոնի նշանակում, ոչ ծանոթ-բարեկամով»: Ըստ նրա, թիմի 35 տոկոսը երիտասարդներ են, որոնց հետ էլ կուսակցությունը կապում է իր եւ Հայաստանի ապագան: Ծառուկյանն ասաց, որ կուսակցական տեղական պատասխանատուները, ինչ արդյունքներ էլ, որ ապահովեն ԲՀԿ-ի համար, հետագայում համապատասխան աշխատանք են ստանալու, իսկ նրանք, ովքեր ցայսօր չեն արդարացրել հանրության եւ կուսակցության սպասելիքները` կամովին իրենց տեղը զիջելու են այլոց:

«Այսօր ինձ համար ծանր է, դժվար է: Բայց ես պատրաստ եմ կորցնել ամեն ինչ, բայց ժողովրդի, հանրության հավատը սրբությամբ պահպանել: Ես երբեք ու երբեք այդ հավատը չեմ կորցնելու»,- խոստացավ ԲՀԿ առաջնորդը:

Նա նաեւ ասաց, որ մարդիկ իրեն հաճախ հարց են տալիս, թե ի՞նչ է ուզում Գագիկ Ծառուկյանը` մտնելով քաղաքական պայքարի մեջ: «Ծառուկյանը ոչինչ չի ուզում: Ամեն ինչ ունի Աստծո կամոք: Ուզում եմ, որ ժողովուրդն արտագաղթի ճանապարհը մոռանա, մարդը աշխատանք ունենա, որ տղամարդը կարողանա իր ընտանիքը պահի, կնոջ դեմքից ժպիտը չպակասի, թոշակառուն արժանապատիվ ծերություն վայելի, փոքր ու միջին բիզնեսը կարողանա հզորանալ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի ծրագիրը «դրսից տնտեսագետների» հետ խորհրդակցությունների արդյունքում է գրվել ու ԲՀԿ-ն էլ պատրաստ է իրականացնել այն, ինչն այսօր ամրագրել է իր նախընտրական ծրագրում: Բայց դրա համար ԲՀԿ-ն հանրության աջակցությունն ունի, ինչ համար էլ Գագիկ Ծառուկյանը միասնական ընտրությունների գնալու կոչ արեց:

ԲՀԿ-ի կարգախոսը մնում է նույնը` «Մեր խոսքը գործ է», Ծառուկյանն էլ հավաստիացրեց, որ ինքը պատրաստ է խոսքը գործի վերածել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30