«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը սկսեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդավայրից` Կոտայքի մարզից, այս պահին Աբովյան քաղաքի քաղաքապետարանին հարող հրապարակում բավականին մեծ թվով մարդիկ են հավաքված: Գագիկ Ծառուկյանի նախընտրական խոստումները լսելու համար այստեղ են բերվել քաղաքի բոլոր պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները: Ծառուկյանը կժամանի ավելի ուշ, իսկ այս պահին հրապարկում երգիչներ եւ հումորիստներ են, որոնք զբաղեցնում են ժողովրդին մինչեւ կժամանի ԲՀԿ առաջնորդը: