Այս անգամ կխոսեմ հայկական ավանդական տոնախմբություների մասին: Հիշեցում` անցած անգամ խոսում էի «Հայկական ավանդական լուսանկար»-ների մասին.: Հանկարծ չշփոթեք տոնախմբություն բառը տոն բառի հետ: Քանզի հայկական իրականությունում տոնախմբությունը իր իմաստային ու պատճառային բնույթով ընդհանրապես տարբերվում է հայկական ավանդական տոներից: Տոն ասելով կարող ենք հասկանալ` Սուրբ Սարգսին, Երևանին, բանակին, Հայաստանի Հանրապետության անկախությանը, Ծաղկազարդին նվիրվածները և այլն: Վերը նշված տոներին չեմ նկատել որևէ տոնախմբություն մեր հայկական ընտանիքներում: Իսկ ե°րբ են մեր ընտանքներում լինում տոնխմբություններ, և ինչպիսի°ն են նրանք լինում: Պարզաբանենք ի՞նչ է հայկական ավանդական տոնախմբությունը: Դա նույն հայկական ավանդական բոլորիս հայտնի «քեֆն» է` հայկական չալաղաջով ու հայֆիկացված ձկնկիթով (իկռայով): Իհարկե «քեֆերը» ունեն խիստ տարբեր բնույթներ իմաստային առումով, բայց ոչ կառուցվածքային : «Քեֆերից» են `կնունքները, հաՌսանիքները, ծնունդները, չմոռանանք` բանակ գնալու-գալու տնոխնբությունները և ամենա գլխավորը` Նոր տարին: Բնույթով տարբեր բայց մնացած բոլոր առումներով իրարից ոչնչով չտարբերվող հավքույթներում մեր հայ ժողովուրդը դրսևորում է իրեն հետևյալ կերպ`անպայման ավանդական կենացներ, իսկ առաջին ու անփոփոխ կենացն է «բարի լույսը»` անկախ օրվա ժամից: Սեղանի շուջ հավքված բոլոր մարդիկ իրար հանդեպ տածում են միևնույն ջերմ խոսքերը, որն արտահայտում են այս խոսքերով. դու պռոբլեմ չունես: «Քեֆի» ընթացքում պարում ենք պարտադիր հայկական ժողովրդական երաժշտության ներքո: Վերջում, երբ գալիս է հյուրերի աստիճանաբար հեռանալու ժամանակը, ամեն հյուրի հեռանալուց հետո հնչում է հետևյալ արտահայտությունը`ըհն, մնացինք մենք մերոնցով:
«Քեֆի>> փակումը սկսվում «Բարի գիշեր բարեկամներ» երգով, իսկ եթե զարմացաք, թե ինչու է սկսվում այլ ոչ ավարտվում, ասեմ` էլ ի՞նչ ավանդական
«քեֆ»` առանց հայկական ավանդական ցուցամոլության: Այդ ժամանակ երեկոյի մասնակիցները պետք է ցուցադրեն իրենց հնարավորություները `շաբաշի օգնությամբ:
Պարտադիր պայման է, որ կանայք բարկանան իրենց ամուսինների վրա շատ արբելու համար, իսկ տղամարդկանց պատասպանը հետևյալն է. «Այ կնիկ, դու չգիտես, ես ինչքան էլ խմեմ, հենց նստա ռույլին, օյաղնում եմ»:
Ավանդական երեկոյից հետո` ավանդական առավոտ, որն անցնում Է սուր գլխացավով և զուգարանում:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ ամենը անում ենք պարտքով, իսկ հայկական ավանդական պարտքը լինում է հավանդաբար տոկոսով: Ինչու° ենք հայերս սիրում մեզ թույլ տալ այդպիսի ճոխություներ, երբ այդ ամենին հաջորդող մոտակա 2 ամիսը պետք է ուտենք մակարոն: Կա ժողովրդական մի հայտնի ասացվածք`ամեն մարդ իր ոտքերը պետք է իր վերմակի չափ պարզի:
Նվեր Հովհաննիսյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])