Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների շեմին պետբյուջեից մարդկանց լավություն են անում

Ապրիլ 08,2012 13:02

Տավուշի մարզպետի 2012թ. ապրիլի 2-ի թիվ 38-Ա որոշմամբ՝ մարզպետարանի ապարատի պահպանման «այլ նպաստներ» բյուջեից հոդվածով մարզի բնակիչներին ցուցաբերվել է դրամական օգնություն : Օգնությունների բաշխման համար հիմք են ընդունվել դրամական օգնության հատկացման մարզային հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները եւ առաջարկները: Որոշումը կայացրել է Տավուշի մարզպետը, որոշման տակ մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանի , իսկ դրամական օգնություն ստացածների ցուցակներով հավելվածների տակ՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի ստորագրություններն են: Սույն որոշումը տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքում:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 65-րդ տեղում է, եւ որպես պատգամավորության թեկնածու՝ թեկնածուների գրանցման պահին պետք է գտնվեր արձակուրդում եւ նման որոշում չպիտի կայացներ:

Խորհրդարանական ընտրությունների շեմին դրամական օգնություն ստացողների թիվը եւ պետբյուջեից հատկացված գումարը մեծ են : Վերոնշյալ որոշմամբ մարզի 19 բնակչի հատկացվելէ 10 հազարական, 40 բնակչի՝ 15 հազարական, 36 բնակչի՝ 20 հազարական, 6 բնակչի՝ 25 հազարական, 13 բնակչի՝ 30 հազարական դրամ: Ընդհանուր առմամբ տրվել է 2 միլիոն 50 հազար դրամ:

Ցուցակում ընդգրկված որոշ անձանց կարիքավորությունը կասկածի տեղիք է տալիս: Չնայած որոշումը մարզային հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում է ընդունվել, սակայն դրամական օգնություն ստացած անձանց մի մասի հայրանունները նշված են, մյուս մասինը՝ ոչ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30