Տիկին Մարինեն գնաց խանութ, գնեց մի քանի գույներ, հավկիթ պետք է ներկի: Չէր կարող թոռնիկների խնդրանքը չկատարել: Նրանք պահանջել էին տատիկից, որ Հարության տոնի հավկիթները լինեն մի քանի գույնի. «Իմ համար մեկ է, ինչ գույն կլինի, կարևոր թոռնիկներս ուրախանան» ,-ասում է տիկին Մարինեն:
Մալաթիա Սեբաստիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեկու քահանան Տեր Տիրանը հաստատում է, որ եկեղեցին ընդունում է միայն կարմիրով ներկված հավկիթները. «Չէ ՞որ դա ունի իր խորհուրը. Հիսուս Քրիստոսի թափած արյունն է»:
Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հիշափառ Հարության տոնը Հայ Աառաքելական եկեցեկու հնագույն և գլխավոր տոներից է: Այն շարժական տոն է: Հայ առաքելական եկեղեցին նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո, մինչև ապրլի 26-ը:
38-ամյա Սուսաննան հավկիթները ներկել է միայն կարմիր գույնով, ժամանակին դրանք լինում էին տարբեր գույների, բայց արդեն երեխեները մեծացել են. «Ձևականությունների հետևից չենք ընկնում» ,-ասում է նա:
Մի քանի ամիս առաջ Մարգարյանների ընտանիքում դժբախտություն էր տեղի ունեցել. մահացել էր մայրը` Վարսենիկը: Աղջիկը` Մարիամն ասում է, որ հավկիթներն այս տարի չեն ներկելու: Սգում են մոր մահը: Տեր Հայրը պնդում է, եթե ընտանիքում այդ տարի մարդ է մահացել, հավկիթները պետք է պարտադիր ներկել կարմիր գույնով:
Տոնը ավելի գեղեցկանում է, երբ հավկիթով են խաղում, մեծ ոգևորություն է առաջանում երեխաների մոտ: Արմենը արդեն ընտրել է հավկիթը, որով խաղալու է և հաղթելու է բոլորին: Խաղի կանոններն էլ հետևյալ են. Եթե քո հավկիթով ջարդեցիր քեզ հետ խաղացողի հավկիթը, քեզ ես վերցնում նաև ջարդվածը:
Դե իսկ Զատիկին սեղանին ցանկալի է տեսնել `ձու, ձուկ, չրեր, չամիչ, բանջարի տարբեր տեսակներ, լավաշ, գինի:
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Մելանյա Հարությունյան