Այսօր ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1։25-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին, որ Մխչյան–Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար և կա զոհ։ Դեպքի վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ ժամը 1։15–ի սահմաններում Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ 1964թ. ծնված Նորիկ Եղիազարյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 67 ՕԼ 969 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով Ն. Եղիազարյանը տեղում մահացել է; Փաստի առթիվ Ոստկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։