Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնություններում ապրիլի 7-ը նույնպես հայ սամբիստների համար հաջող էր: Պատանիների առաջնությունում բորնզե մեդալի արժանացան 52 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը և 81 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը:
Երիտասարդների մրցակցությունում Ռաֆիկ Մանուկյանը /68 կգ/ ևս բրոնզ վաստակեց, իսկ Մաքսիմ Մանուկյանը /52 կգ/ զբաղեցրեց երկրորդ տեղը: Հետաքրքիր է, որ Մաքսիմը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Զարգոջյանին և բավարարվեց արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին հայ սամբիստները նվաճել էին ևս 4 րոնզե և մեկ արծաթե մեդալ:
Այսօր գոտեմարտերի վերջին օրն է:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա